Հետ
12.10.2026 22:16

ՀՊԼ․ «Սյունիքը» ու «Փյունիկը» 3 միավոր վաստակեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակը տոնեց «Սյունիքը»։ 9-րդ տուրի մարզային դերբիում Իգոր Պիկուշյակի թիմը տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը։

47-րդ րոպեին հաշիվը բացեց Կայկե Ջոնաթան Սիլվեյրա Դոս Սանտոսը։ Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Դե Բրիտոն ամրագրեց տանտերերի վերջնական հաղթանակը։

Հաղթանակի շնորհիվ «Սյունիքը» միավորների թիվը հասցրեց 5-ի ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական՝ գերազանցելով «Գանձասարին»։ «Շիրակը» 10 միավորով 7-րդն է։

Տուրի մյուս մրցավեճում խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկը»՝ 5։0 ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ նռնագույնները գրանցեցին առաջին հաղթանակը և 21 միավորով բարձրացան 2-րդ տեղ։ 

ԲԿՄԱ-ն 9-րդ տեղում է 8 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Սյունիք» - «Շիրակ»՝ 2։0
Մարզադաշտ՝ Սիսիանի Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Կայկե Ջոնաթան Սիլվեյրա Դոս Սանտոս 47, Ժոաու Խավիեր Դե Բրիտո 80
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 5։0
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝
 Գևորգ Տարախչյան 1, Սեադ Իսլամովիչ 24, Միխայիլ Կովալենկո 29, Դանիիլ Կուլիկով 53 (11մ), Իասոնաս Պիկիս 62
Խաղի արձանագրությունը