Հետ
11.10.2026 22:41

«Նոան» հաղթեց «Սարդարապատին», «Ուրարտուն» և «Արարատը» հաղթողին չպարզեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Նոան» 5։1 հաշվով առավելության հասավ «Սարդարապատի» նկատմամբ՝ շարունակելով 100 տոկոսանոց հաղթարշավը։

13-րդ րոպեին հաշիվը բացեց Մարիո Գոնսալեսը, 43-ին առավելությունը մեծացրեց Դավիդ Սուալեհեն։ 2 րոպե անց հաշիվը 3։0 դարձրեց Վալենտին-Իոնուտ Կոստակեն։ 

2-րդ կեսում աչքի ընկան նաև Մարին Յակոլիշն ու Մարկո Լազետիչը։ Հիմնական ժամանակի ավելացված ժամանակում սարդարապատցիներից 11-մետրանոցից հեղինակության գոլը խփեց Լևոն Պետրոսյանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը գրանցեց 5-րդ գոլը։

Հաղթանակի շնորհիվ Պաբլո Գարսիայի թիմը միավորների թիվը հասցրեց 27-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սարդարապատը» 12 միավորով 5-րդն է։

Օրվա մյուս մրցավեճում մարտական ոչ-ոքի գրանցեցին «Ուրարտուն» և «Արարատը»՝ 2։2։ Արամ Ասլանյանի՝ 12-րդ րոպեին խփած գոլին 35-ին պատասխանեց Կացույուկի Իշիբաշին։

Հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ Գոռ Լուլուկյանը առաջ մղեց տանտերեին։ Խաղավերջում «Արարատի» համար 1 միավոր փրկեց Սինդու Ջունիոր Բակայոկոն։ «Ուրարտուն» 12 միավորով 6-րդն է, «Արարատը» 8-րդն է 10 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Սարդարապատ» - «Նոա»՝ 1։5
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Մարիո Գուտիերես Գոնսալես 13, Դավիդ Դե Սեննա Ֆերնանդես Սուալեհե 43, Վալենտին-Իոնուտ Կոստակե 45, Մարին Յակոլիշ 76, Մարկո Լազետիչ 83, Լևոն Պետրոսյան 90+5 (11մ) 
Խաղի արձանագրությունը 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 9
«Ուրարտու» - «Արարատ»՝ 2։2
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արամ Ասլանյան 12, Կացույուկի Իշիբաշի 35, Գոռ Լուլուկյան 79, Սինդու Ջունիոր Բակայոկո 87
Խաղի արձանագրությունը