ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում․
19-րդ մրցափուլի «Նոա» - «ԲԿՄԱ» հետաձգված խաղը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր»-ում։
26-րդ մրցափուլի «Վեստ Արմենիա» - «Արարատ» խաղը կկայանա «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ապրիլի 14-ին՝ ժամը 16։00-ին։
26-րդ մրցափուլի «ԲԿՄԱ» - «Նոա» խաղը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին։
24-րդ մրցափուլի «Ալաշկերտ» - «Վան» խաղը կկայանա Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում մարտի 29-ին՝ ժամը 14:00-ին: