Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը։ Վերջին խաղում «Նոան» նվազագույն հաշվով գերազանցեց «Ալաշկերտին»։
Սանդրո Պերկովիչի թիմը գրանցեց 3-րդ անընդմեջ հաղթանակը նոր մեկնարկած առաջնությունում։ Միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Մարկո Լազետիչը։
Հաղթանակի շնորհիվ «Նոան» հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային»։ «Ալաշկերտը» 6 միավորով մնաց 3-րդ տեղում։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1։0
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլը՝ Մարկո Լազետիչ 59