Հետ
15.08.2026 18:42

ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» գրանցեց 3-րդ անընդմեջ հաղթանակը

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը։

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակն ընթացիկ առաջնությունում։

47-րդ րոպեին հաշիվը բացեց Ալիունե Նդուրը։ Նա խփեց 3-րդ գոլն այս մրցաշրջանում։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ երևանյան ակումբի հաղթանան ապահովեց Արայիկ Էլոյանը։

Հայ ֆուտբոլիստի համարն սա 2-րդ գնդակն էր Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Մանուել Տուլիպայի թիմը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է։ 

«Վանը» 3 անընդմեջ պարտությամբ «Արարատի» ու «Սյունիքի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 2։0
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ալիունե Նդուր 47, Արայիկ Էլոյան 89
Խաղի արձանագրությունը