Հետ
15.08.2026 22:05

«Արարատի» առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արարատը» 2։1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին՝ գրանցելով առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։ 

Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով․ 36-րդ րոպեին արարատցիներին առաջ մղեց Պետրոս Ալեքյանը։ Նա գրավեց նախկին թիմի դարպասը։ 

Րոպեներ անց տուգանայինից կատարած հարվածով հաշիվը հավասարեցրեց Դավիթ Հարությունյանը։ 2-րդ կեսում Պատրիկ Հանձոնգոն ամրագրեց իր թիմի վերջնական հաղթանակը։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
ԲԿՄԱ - «Արարատ»՝ 1։2
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Գոլերը՝ Պետրոս Ալեքյան 36, Դավիթ Հարությունյան 43, Պատրիկ Հանձոնգո 53
Խաղի արձանագրությունը