Հետ
09.09.2026 20:55

Հետաձգված խաղում «Փյունիկը» ուժեղ էր «Սարդարապատից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Սարդարապատը» Գյումրիում ընդունեց «Փյունիկին»։ Երևանյան ակումբը գոլառատ խաղում հաղթեց 4։2 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Իասոնաս Պիկիսը։ Մեկական գոլ էլ խփեցին Դանիիլ Կուլիկովը և Սերգեյ Վակուլենկոն։ «Սարդարապատից» դիպուկ էին Համլետ Մինասյանն ու Միսակ Հակոբյանը։

3 միավոր վաստակելու շնորհիվ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ տեղ և 4 միավոր է հետ առաջատար «Նոայից»։ 

«Սարդարապատը» 10 միավորով 6-րդն է։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
«Սարդարապատ» - «Փյունիկ»՝ 2։4
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 21, Համլետ Մինասյան 35, Իասոնաս Պիկիս 55, 70, Սերգեյ Վակուլենկո 81, Միսակ Հակոբյան 83
Խաղի արձանագրությունը