Հետ
27.11.2026 17:02

Մարզային դերբիում «Սյունիքը» գերազանցեց «Վանին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Սյունիքը» ընդունեց «Վանին» ու գերազանցեց 2։0 հաշվով։

29-րդ րոպեին հաշիվը բացեց Գոդվին Էբի Կալուն։ 38-ին Մոհամմեդ Ռիադ Բելհաջ Կասեմն ամրագրեց տանտերերի վերջնական հաղթանակը։

Այս խաղից հետո Իգոր Պիկուշյակի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 14-ի և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 8-րդ հորիզոնական։

«Վանը» 11 միավորով մնաց 11-րդ տեղում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 15
«Սյունիք» - «Վան»՝ 2։0
Մարզադաշտ՝ Սիսիան Քաղաքային
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Գոդվին Էբի Կալու 29, Մոհամմեդ Ռիադ Բելհաջ Կասեմ 38
Խաղի արձանագրությունը