Հետ
08.08.2025 00:15

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Սպարտա Պրահային»

Օգոստոսի 7-ին Պրահայի «Լետնա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտա Պրահա» (Չեխիա)-«Արարատ-Արմենիա» առաջին հանդիպումը:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիան», աչքի ընկավ Խուան Բալանտան: Հաջորդ 4 գոլերը խփեցին «Սպարտա Պրահայի» ֆուտբոլիստները՝ 4:1:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: