Հետ
25.07.2024 22:56

ԿԼ. «Ուրարտուն» պարտվեց չեխական «Բանիկին»

Հուլիսի 25-ին Չեխիայի Օստրավա քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բանիկ» (Չեխիա)-«Ուրարտու» առաջին հանդիպումը:

«Ուրարտուն» զիջեց մրցակցին 1:5 հաշվով: Առաջին խաղակեսում մրցակիցը աչքի ընկավ 15-րդ, 22-րդ, և 26-րդ րոպեներին: Եվս 2 գոլ չեխական ակումբի ֆուտբոլիստները խփեցին 61-րդ և 82-րդ (11մ) րոպեներին: Հանդիպման 78-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը: Սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին՝ 90+4-րդ րոպեին, Գևորգ Տարախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

Թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 1-ին Երևանում: