Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» հանդիպումը 26-րդ րոպեին դադարեցվել է «Ֆուտբոլի ակադեմիայի» լուսավորության խափանման պատճառով։ Խաղը մնացել է անավարտ։
Հաշվի առնելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2025-2026 մրցաշրջան) Հոդված 25.03 կետը՝ ՀՖՖ Մրցումների բաժինը հանդիպումը վերանշանակել է 01.12.2025-ին՝ ժամը 14:00-ին։ Խաղը կվերսկսվի ընդհատման րոպեին հաջորդող րոպեից: Մարզադաշտն անփոփոխ է։