«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում է։
«Զիմբրուի» հետ պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի թիմը հաղթեց 2:1 հաշվով: Աչքի ընկան Գոռ Մանվելյանն ու Գուստավո Սանգարեն։ Մրցակցից պատասխանեց Ալեքսանդրու Գուտիումը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» կմրցի «Սյոնի» հետ: Շվեյցարական թիմն իր հերթին 5:1 հաշվով պայքարից դուրս թողեց Բելառուսի ԲԱՏԷ-ին:
«Նոա» - «Սյոն» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Նոա» - «Զիմբրու» (Մոլդովա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:1)
Մարզադաշտ՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ
Մրցավար՝ Մատեո Տոզան
Գոլեր՝ Գոռ Մանվելյան 31, Գուստավո Սանգարե 47 - Ալեքսանդրու Գուտիում 76