Հետ
05.04.2025 21:43

«Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթեց «Ուրարտուին», «Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ ոչ-ոքի

Ապրիլի 5-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 25-րդ մրցափուլի 2 հանդիպում: 

«Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Թիմերը մեկական գնդակ փոխանակեցին առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում իրենց դարպասները կարողացան անառիկ պահել: 

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1:1 (1:1)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան 
Գոլերը՝ Մատաս Վարեյկա, 23 (Փյունիկ), Սարգիս Մեթոյան, 28 (Ալաշկերտ)

Խաղի արձանագրությունը


Գավաթային հանդիպումից հետո «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» կրկին հանդիպեցին՝ այս անգամ Ուրարտու-1 մարզադաշտում: Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկի շնորհիվ «Արարատ-Արմենիան» հաղթանակ տոնեց՝ հեռանալով 3 միավորով: 

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3 (0:2)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան 
Գոլերը՝ Մարիուս Նուբիսի, 34 (11մ), 37, 76

Խաղի արձանագրությունը