Մարտի 27-ին կայացած երկու հանդիպմամբ մեկնարկեց Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ մրցափուլը: ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեց «Վեստ Արմենիայի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ։ «Արարատը» սեփական հարկի տակ ընդդեմ հետնապահ «Գանձասարի» կարողացավ միայն ոչ-ոքի 1:1 խաղալ՝ պատասխան գոլը խփելով միայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին։
ԲԿՄԱ-ն 25 միավորով հավասարվեց «Շիրակին», որը 24-րդ տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել, «Գանձասարը» շարունակում է մնալ վերջին տեղում՝ իր ակտիվում ունենալով միայն 3 միավոր։ «Արարատը» 9-րդն է 20 միավորով։
ԲԿՄԱ - «Վեստ Արմենիա»՝ 3:0 (1:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Միսակ Հակոբյան 34’, Դավիթ Հակոբյան 59’(11մ), Նարեկ Հովհաննիսյան 62’
«Արարատ» - «Գանձասար»՝ 1:1 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Բերտրան Ջունիոր Մանի 13’, (Գանձասար) Քրիստոֆեր Բոնիֆեյս 90+8’ (Արարատ)
Խաղի արձանագրությունը