Մարտի 9-ին Fastex Պրեմիեր Լիգայի 22-րդ մրցափուլի շրջանակում «Փյունիկը» հյուրընկալեց «Ուրարտուին»: Հյուրերը Բրունո Միշելի հեթ-տրիկի շնորհիվ վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով: «Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 44-ի՝ ամրապնդվելով երկրորդ հորիզոնականում:
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0:3 (0:1)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Բրունո Միշել, 41, 48, 58 (11մ)
Խաղի արձանագրությունը