Մարտի 10-ին Fastex Պրեմիեր Լիգայում տեղի ունեցած երկու հանդիպմամբ ավարտվեց 22-րդ մրցափուլը։ Առաջատար «Նոան» խնդիրներ չունեցավ «Գանձասարի» հետ դիմակայությունում՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ, իսկ «Արարատ-Արմենիա» - «Վան» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Գանձասար» - «Նոա»՝ 0:3 (0:2)
Երևան, «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Գոռ Մանվելյան 28’, Գոնսալո Դե Ալմեիդա Գրեգորիո 39’, 82’
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 1:1 (1:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Ալվին Տերրա 9', (Արարատ-Արմենիա) Ռոբերտ Հակոբյան 90+6' (Վան)
Հեռացում՝ Ժոաո Ռիկարդո Պերեյրա Քեյրոս 86' (Արարատ-Արմենիա)