Հետ
02.03.2025 20:45

«Վեստ Արմենիան» հաղթեց ԲԿՄԱ-ն, «Նոան»՝ «Շիրակին»

Մարտի 2-ին կայացան Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի վերջին հանդիպումները. «Վեստ Արմենիան» հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Սուլեյման Իդրիսը:

«Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ՝ 1:0 (1:0)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան 
Գոլը՝ Սուլեյման Իդրիս, 6

Խաղի արձանագրությունը

Օրվա մյուս խաղում «Նոան» ընդունեց «Շիրակին»: Տանտերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը: 

«Նոա» - «Շիրակ»՝ 4:0 (2:0)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Գոնսալո Գրեգորիո, 23, 66, Էրալդո Չինարի, 25, Բրունո Ալմեիդա, 51

Խաղի արձանագրությունը