Փետրվարի 24-ին մեկնարկեց Fastex Պրեմիեր Լիգայի գարնանային հատվածը: 20-րդ տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա»-«Նոա» հանդիպմամբ: Հյուրերը յուրաքանչյուր խաղակեսում 2-ական գնդակ ուղարկեցին «Վեստ Արմենիայի» դարպասը:
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Նոան» միավորների քանակը հասցրեց 43-ի:
«Վեստ Արմենիա» - «Նոա»՝ 0:4 (0:2)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Էրալդո Չինարի, 11, 64, Արտակ Դաշյան, 40, Գոնսալո Գրեգորիո, 59 (11մ)
Խաղի արձանագրությունը