Հետ
22.02.2023 17:00

Փոխվել է «Ուրարտու» – «Վան» հանդիպման անցկացման վայրը

ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը փոխել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ մրցափուլի  «Ուրարտու» – «Վան» հանդիպման անցկացման վայրը։  

Մարտի 1-ին կայանալիք խաղը «Ուրարտու» մարզադաշտից տեղափոխվել է Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 15:00-ին: