Հետ
08.11.2025 23:18

Արթուր Սերոբյանը՝ YoHealth ամսվա սիրտ

Արթուր Սերոբյանը Fastex Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստն է։ Սերոբյանին մրցանակը հանձնել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Քվեարկել են երկրպագուները, սպորտային լրագրողները և Fast TV-ի մեկնաբանները։

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանն օգնել է թիմին հաղթել բոլոր հանդիպումներում։ 

Լավագույն եռյակը՝

Արթուր Սերոբյան ( «Արարատ-Արմենիա»)

Մոմո Տուրե («Ալաշկերտ») 

Գուստավո Սանգարե («Նոա»)