Հետ
22.09.2025 17:22

Վահե Գևորգյանը՝ Fastex Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչ

«Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչ։ 

38-ամյա մասնագետը գերազանցել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանին ու «Արարատ-Արմենիայից» Մանուել Տուլիպային։

«Ալաշկերտը» օգոստոսին 4 հնարավորից գրանցել է 3 հաղթանակ։