Հետ
16.07.2024 22:00

ՉԼ. «Փյունիկը» պատասխան խաղում պարտվեց Մինսկի «Դինամոյին»

Հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» պատասխան հանդիպումը:

Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը բելառուսական ակումբը խփեց 90-րդ րոպեին: Նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ալեքսեյ Գավրիլովիչը: Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

Այսպիսով, 2 խաղերի արդյունքում «Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից ու պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Սլովան» (Սլովակիա) – «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողը: