Դեկտեմբերի 12-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ մրցափուլի «Նոա»-ԱՊՈԵԼ հանդիպումը:
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին ԱՊՈԵԼ-ից բացեց Իսսամ Չեբակեն: «Նոան» կարողացավ հավասարեցնել հաշիվը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, 45+4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մաթեուս Այասը:
1:1 հաշիվը պահպանվեց մինչը 89-րդ րոպեն, երբ կիպրական ակումբը կարողացավ 2-րդ գոլը խփել, աչքի ընկավ Գեորգի Կոստադինովը: Եվս մեկ գոլ ԱՊՈԵԼ-ի կազմում խփեց Դավիդ Աբագնան 90+3-րդ րոպեին:
Վերջին՝ 6-րդ մրցափուլում, «Նոան» կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տոպոլային: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին: