Հետ
04.12.2024 19:57

«Նոան» հետաձգված խաղում պարտության է մատնել «Արարատ-Արմենիային»

Fastex Պրեմիեր Լիգայի 2024-25 մրցաշրջանում դեկտեմբերի 4-ին կայացավ 10-րդ մրցափուլից հետաձգված «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը։ «Արարատ-Արմենիայի» կազմում Ջունիոր Բուենոյի ինքնագոլից հետո առաջին խաղակեսում Տենտոն Յեննեն կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Օլուդ Օմարը տուգանայինից իրացրած դիպուկ հարվածով նորից առաջ է մղել «Նոային»՝ 2:1։ Մնացյալ ժամանակահատվածում նոր գոլեր չեն գրանցվել և «Նոան» պահպանել է հաղթական հաշիվը։  

 

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1 (2:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝
Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ջունիոր Բուենո 8’ (ինքնագոլ), (Արարատ-Արմենիա), Oլուդ  Օմար 45’+10 (Նոա) Տենտոն Յեննե 36’ (Արարատ-Արմենիա)
Հեռացում՝ Հելդեր Ֆերեյրա 18’, Ջունիոր Բուենո 90’+11

Խաղի արձանագրությունը